«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աչալուրջ տունպահողը

Աչալուրջ տունպահողը
28.04.2025 | 21:02

Չէի ասի, թե մոտակա խանութի կնիկը չարորակ նիկոլոիդ է։ Ավելի շուտ, բոլոր ռեժիմներին հավատարիմ ու ծայրահեղ զգոն տունպահողներից է, որոնց կեցվածքը ոչ մի փաստարկով չես փոխի։

Միշտ խուսափում եմ այդ խանութը մտնել, բայց դե ամբողջ գիշեր պիտի թղթերի մեջ լինեի, ծխախոտս էլ վերջանում էր, ուստի մտա:

-Մի երեք տուփ «Արարատ» տուր։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում,- առանց վրաս նայելու՝ նետեց արհամարհանքով։

- Լավ, ուրեմն «Վան» տուր։

- Վա՞ն․․․ էդ էլ է՞ր պատմական։

- Հա։

- Բա չասի՞՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում։

- Սպանեցիր, այ կնիկ, գոնե մի երկու տուփ «Մասիս» տուր, թողնեմ-գնամ։

- Սպասի հլը,- զգուշությամբ նայեց գլխավերևում ցցված տեսահսկող խցիկի կողմը,- Մասիսը Արարատը չի՞։

- Դե հա։

- Էդ ուզում ես բռնել տա՞ս, հազար անգամ ասի՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ